«Կոպենհագենի» գլխավոր մարզիչ. «Երկու հավասար թիմերի հանդիպում էր»

«Կոպենհագենի» գլխավոր մարզիչ Յակոբ Նեյստրուպը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Բավարիայից» կրած տնային պարտությունը (1:2).

«Մենք գիտենք, որ այս մրցաշարում մենք հնարավորություն ունենք ցույց տալու, թե որքան լավն ենք։ Հատկապես տանը:

Կարծում եմ՝ այսօր մեզ հաջողվեց։ Մենք ոչինչ չկորցրինք «Բավարիայի» դեմ խաղում։ Դա երկու հավասար թիմերի հանդիպում էր»,- Նեյստրուփի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։