Ջուդ Բելինգհեմը պատմել է, թե ինչ է մտածում իր խաղի մասին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը պատմել է, թե ինչ է մտածում մադրիդյան ակումբում իր խաղի մասին։

Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 8 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

«Ես ինձ լավ եմ զգում այս թիմում: Իսկապես հաճույք եմ ստանում ֆուտբոլից, խաղում եմ «Ռեալում»: Երբ ես հագնում եմ մարզաշապիկը, ես պարզապես փորձում եմ խաղադաշտում անել առավելագույնը»,- Բելինգհեմի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել հուլիսին Դորտմունդի «Բորուսիայից»: Տրանսֆերային գումարը կազմել է 103 մլն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։