Թոմաս Մյուլերը ցանկանում է հեռանալ «Բավարիայից»

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը ցանկանում է հեռանալ թիմից։ Նա դժգոհ է ակումբում իր դիրքից։

Գերմանացին մեկնարկային կազմում չէ։ Գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հարձակվողին մեկնարկային կազմում չի տեսնում։ Պահեստայինների նստարանից դուրս գալու առաջին թեկնածուներն են Մաթիս Թելը և Էրիկ Չուպո-Մոտինգը:

Ըստ Kicker-ի՝ Մյուլլերը չի հավատում, որ իր իրավիճակը կփոխվի իր ներկայիս մարզչի օրոք: Ուստի 34-ամյա հարձակվողը խոստովանում է, որ այս ամառ հեռանում է «Բավարիայից»։

Այս մրցաշրջանում Մյուլլերը Բունդեսլիգայում 1 գոլային փոխանցում է կատարել։