ՈՒԵՖԱ-ն քննարկում է 2027 թվականից եվրագավաթների ձևաչափը փոխելու գաղափարը

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) և Եվրոպական ակումբների ասոցիացիան (ECA) քննարկում են 2027 թվականից եվրագավաթների ձևաչափը փոխելու գաղափարը։

Ինչպես հայտնում է Marca-ն՝ հղում անելով El Pais-ին, սեպտեմբերի վերջին ECA-ի և ՈՒԵՖԱ-ի ղեկավարների հանդիպման ժամանակ քննարկվել է երեք դիվիզիոնների՝ 18-ական թիմերի՝ Սուպերլիգա, Եվրոպա Լիգա և Հավակնորդների Լիգա:

Ենթադրվում է, որ 3-րդ դիվիզիոնից երկրորդ դիվիզիոնից կկարողանան անցնել չորս թիմ, իսկ երկրորդից ամենաբարձր՝ միայն երկու ակումբ։ Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 34 հանդիպում։

Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանից ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերը կանցկացվեն նոր ձևաչափով՝ Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլին մեկ լիգայում կմասնակցեն 36 ակումբներ։