«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը պատասխանել է թիմի հարձակվող Ռաֆինյա Դիասի վնասվածքի մասին հարցին։
«Հուսով եմ, որ նա հասանելի կլինի միջազգային ընդմիջումից հետո»,- Չավիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:
«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Սևիլիայի» դեմ խաղում (1:0): 26-ամյա բրազիլացին փոխարինվել է հանդիպման 37-րդ րոպեին։
Այս մրցաշրջանում Ռաֆինյան 7 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում։ Նա ունի երկու գոլ և երեք գոլային փոխանցում։