Ժերոմ Բոատենգը զանգահարել է Ֆլորենտինո Պերեսին

Պաշտպան Ժերոմ Բոատենգը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է Bild-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 35-ամյա գերմանացին զանգահարել է մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ առաջարկելով նրա ծառայությունները ազատ գործակալ դառնալուց հետո։

Բոատենգը «Լիոնում» խաղացել է 2021-ից 2023 թվականներին։ Անցած մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 8 հանդիպում։