«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հասկացնել է տվել, որ Միխայիլ Մուդրիկը մեծ ջանքեր է գործադրում թիմում խաղալու համար։
«Մուդրիկը փորձում է ավելի բաց լինել: Նա ցանկանում է ավելի շատ ներգրավվել խաղի մեջ: Ես նրան կդասակարգեի որպես եզակի ֆուտբոլիստ։ Միխայիլը մեծ ջանքեր է գործադրում իրեն ինտեգրվելու և թիմային խաղն ավելի լավ հասկանալու համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պոչետինոն։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում ուկրաինացին ոչ մի արդյունավետ գործողություն չի կատարել Պրեմիեր Լիգայում։