Մատիս Տելը խոստովանել է, որ կարող էր հայտնվել Մադրիդի «Ռեալում»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մատիս Տելը խոստովանել է, որ մինչ գերմանական թիմ տեղափոխվելը կարող էր հայտնվել Մադրիդի «Ռեալում»։

«Ճիշտ է, շատ ակումբներ հետաքրքրված էին ինձնով, բայց ես կենտրոնացած էի «Բավարիա» տեղափոխվելու վրա։ Ինձ շատ դուր եկավ թիմի նախագիծը և այն մարդկանց, ովքեր ինձ հրավիրեցին», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Թելը «Բավարիա» է տեղափոխվել ֆրանսիական «Ռենից» 2022 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում Մատիսը երեք գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնությունում։