«Սասուոլոյի» կիսապաշտպան Դոմենիկո Բերարդին շարունակում է մնալ Թուրինի «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Ձմեռային տրանսֆերային պատուհանում Մասիմիլիանո Ալեգրիի թիմը կարող է Բերարդիին ձեռք բերելու ևս մեկ փորձ կատարել։ Ամռանը «Սասուոլոն» հրաժարվել էր բաց թողնել իր առաջատարին՝ նրա համար պահանջելով մոտ 35 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Բերարդին վերջերս գոլի հեղինակ է դարձել «Յուվենտուսի» դեմ Իտալիայի Ա Սերիայի խաղում։ 29-ամյա կիսապաշտպանն առաջնության չորս խաղում արդեն դարձել է 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։