Պեպ Գվարդիոլան անդրադարձել է «Ժիրոնայի» առաջատար լինելու փաստին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է «Ժիրոնայի» առաջատարությանը Լա Լիգայում։

«Այնպես չէ, որ «Ժիրոնան» գտնվում է աղյուսակի վերևում, քանի որ շատ խաղեր չեն անցկացվել։ Ամենատպավորիչը թիմի խաղն է։

Նրանք ամեն խաղում ավելի լավ տեսք ունեն, քան մրցակիցները, ավելի շատ պահեր են ստեղծում, գրավիչ ֆուտբոլ են խաղում: Հուսով եմ՝ նրանք կշարունակեն նույն ոգով»,- Գվարդիոլային է մեջբերում City Xtra-ն։