«Ռոման» վատ մեկնարկեց Իտալիայի նոր առաջնությունում և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի միայն 16-րդ հորիզոնականը:
Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի կարծում, որ ինքն է խնդիրը։
«Երեք ամիս առաջ այն միտքը, որ ես կարող եմ հեռանալ «Ռոմայից», գրեթե դրամա էր: Բուդապեշտում ես ֆուտբոլիստներին ասացի, որ կմնամ։
Ամառվա ընթացքում ես ստացա ամենամեծ, ամենակարևոր, ամենախելագար առաջարկը, որը երբևէ ստացել է մարզիչը ֆուտբոլի պատմության մեջ: Ես դա մերժեցի հենց իմ խոսքի պատճառով։ Հիմա ոմանք կարծում են, որ վատ արդյունքների պատճառը ես եմ։ Ես համաձայն չեմ, քանի որ դա ճիշտ չէ. խնդիրը ես չեմ»,- լրագրողներին ասել է Մոուրինյոն: