«Յուվենտուսի» մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին նշել է, որ «Չելսին» փորձել է ձեռք բերել «բյանկոներիների» հարձակվող Դուշան Վլահովիչին և դրա դիմաց առաջարկել է Ռոմելու Լուկակուին։
«Մենք չէինք ուզում վաճառել Վլահովիչին, բայց որոշ չափով կհամաձայնեինք։ Այնուամենայնիվ, «Չելսիի» առաջարկները երբեք չեն համընկել այս գումարի հետ, և Լուկակուի հետ փոխանակումը տեղի չի ունեցել»,- նշել է Ջյունտոլին La Repubblica-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Լուկակուն ի վերջո վարձավճարով հեռացավ «Ռոմա»։