Մատիաս դե Լիխտը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

«Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրեր է մշակում թիմի պաշտպանական գիծն ուժեղացնելու համար։

Ինչպես հայտնում է TodoFichaes-ը, Պրեմիեր Լիգայի գրանդը կարող է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայից» Մատիաս դե Լիխտին: Հոլանդացին քիչ խաղաժամանակ է ստանում մյունխենյան թիմում, քանի որ Թոմաս Տուխելը պաշտպանության կենտրոնում նախընտրում է օգտագործել Ուպամեկանո-Կիմ Մին Ջաե զույգին։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Դե Լիխտը կարող է փոխել ակումբը։ Նշվում է, որ Դե Լիխտի՝ «Բավարիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության արժեքը կարող է կազմել մոտ 80 միլիոն եվրո։