«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան խոսել է այն մասին, թե ինչպես է սովորում իր ավագ թիմակիցների փորձից։
Գերմանացին մինչև 20 տարեկան հասակում կարողացել է 130 հանդիպում անցկացնել մյունխենյան գրանդի առաջին թիմի կազմում, սակայն հույս ունի շարունակել իր առաջընթացը:
«Ես միշտ փորձում եմ խորհուրդներ խնդրել թիմակիցներիցս, քանի որ կան շատերը, ովքեր ինձնից երկար են խաղացել, և շատ մարդիկ, ովքեր կարող են օգտակար փորձով կիսվել ինձ հետ:
Ես պարզապես փորձում եմ կլանել ամեն ինչ, սովորել անհրաժեշտ դասերը և կիրառել դրանք գործնականում, որպեսզի ամեն օր ավելի լավը դառնամ»,- Մուսիալայի խոսքերն է փոխանցում «Bayern & Germany»: