Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Էմիլ Սմիթ-Ռոուն պատրաստ է փոխել ակումբային գրանցումը։
23-ամյա ֆուտբոլիստը գոհ չէ թիմում իր ներկայիս դիրքից։ Նա հազվադեպ է խաղադաշտ դուրս գալիս, իսկ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից ի վեր միայն մեկ անգամ է խաղն սկսել առաջին րոպեից:
Ըստ 90min-ի՝ Սմիթ-Ռոուն լրջորեն մտածում է «Արսենալից» հեռանալու մասին. կիսապաշտպանը ցանկանում է ընդգրկվել Անգլիայի հավաքականում Եվրո-2024-ի համար, ուստի նա պատրաստ կլինի տեղափոխվել այլ ակումբ հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Արսենալը» հավանաբար կհամաձայնի ֆուտբոլիստին վարձավճարով բաց թողնել: