Ալեխանդրո Գոմեսը վերադարձել է Ա Սերիա

Արգենտինացի ֆուտբոլիստ Ալեխանդրո Գոմեսը համալրել է «Մոնցայի» շարքերը։ Գործարքը հաստատել է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

35-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը «Մոնցայի» ճամբար է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Արգենտինացին մնացել է առանց ակումբային գրանցման այն պահից, երբ խզել է պայմանագիրը «Սևիլյայի» հետ մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը։

Ալեխանդրո Գոմեսը նախկինում հանդես է եկել Իտալիայում՝ 2010-2013 թվականներին հանդես է եկել «Կատանիայում», իսկ 2014-2021 թվականներին՝ «Ատալանտայում»։

Ընդհանուր առմամբ աշխարհի չեմպիոնն Ա Սերիայի 315 խաղում խփել է 66 գոլ և կատարել 80 գոլային փոխանցում։