Ֆեդերիկո Դիմարկոն կարող է տեղափոխվել Անգլիա

«Ինտերի» կիսապաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա իտալացու համար պայքարում են «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:

Այս մրցաշրջանում Դիմարկոն անցկացրել է 7 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։