«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալ՝ Ալեխանդրո Կամանյոն, անդրադարձել է ֆուտբոլիստի ապագային:
«Նա մի քանի առաջարկ է ստացել, բայց Լաուտարոն ինձ միշտ ասում է՝ «Ինտեր», և միայն «Ինտեր»։ Նա առանձնահատուկ զգացմունքներ ունի ակումբի և երկրպագուների նկատմամբ։ Լաուտարոն սիրում է թիմին:
Մենք պատրաստվում ենք քննարկել նոր պայմանագիրը, զգացողությունը հիանալի է»,- Կամանյոյի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 26-ամյա արգենտինացին «Ինտերում» է հանդես գալիս 2018 թվականից, իսկ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում Մարտինեսը թիմի կազմում անցկացրել է 7 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։