Հայտնի է, թե որքան բաց կթողնի Ռաֆինյան վնասվածքի պատճառով

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան վնասվածք է ստացել Լա Լիգայի 8-րդ տուրի «Սևիլիայի» հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը, 26-ամյա ֆուտբոլիստը վնասել է աջ ազդրի երկգլուխ մկանը։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Ռաֆինյան բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի «Պորտուի» և Լա Լիգայի «Գրանադայի» դեմ հանդիպումները և խաղադաշտ դուրս չի գա մինչև միջազգային ընդմիջում։