Իսպանացի մասնագետը կգլխավորի «Նոան»

Երևանի «Նոան» հայտարարել է նոր գլխավոր մարզչի անունը։

Հիշեցնենք, որ այսօր «Նոան» հայտարարել էր Ռոբերտ Արզումանյանի հեռանալու մասին։

«Նոան» կգլխավորի 39-ամյա իսպանացի Կառլոս Ինարեխոսը։

«Կառլոս Ինարեխոսը՝ «Նոայի» գլխավոր մարզիչ։

Սիրելի երկրպագուներ, տեղեկացնում ենք, որ «Նոա» ՖԱ-ի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Կառլոս Ինարեխոսը:

39-ամյա մասնագետն աշխատել է Սաուդյան Արաբիան, Իրանը, Կիպրոսը, Ջիբրալթարը, Ֆրանսիան և Ուկրաինան ներկայացնող ակումբներում:

Կառլոս Ինարեխոսի վերջին ակումբը եղել է Իրանի «Նասայի Մազանդարան» ՖԱ-ն:

«Նոա» ՖԱ-ն բարի գալուստ և արդյունավետ աշխատանք է մաղթում Կառլոս Ինարեխոսին կարիերայի նոր փուլում», – նշված է հայտարարության մեջ։