Ռոբերտ Արզումանյանը հեռացավ «Նոայից»

«Նոան» հայտարարել է Ռոբերտ Արզումանյանի՝ «Նոայից» հեռանալու մասին։

««Սիրելի երկրպագուներ, տեղեկացնում ենք, որ «Նոա» ՖԱ-ի և մարզիչ Ռոբերտ Արզումանյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրի ավարտով պայմանավորված՝ Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Նոա» ՖԱ-ից:

«Նոա» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ռոբերտ Արզումանյանին այս 1 տարվա ընթացքում կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար:

Մաղթում ենք Ռոբերտ Արզումանյանին ամենայն բարիք և հաջողություններ կարիերայում», – նշված է հայտարարության մեջ։