Ստեֆանո Պիոլի․ «Չորս թիմեր պայքարում են չեմպիոնության համար, բայց նրանք Սկուդետոյի ֆավորիտն են»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին նշել է չեմպիոնության համար պայքարում գլխավոր ֆավորիտին։

«Չորս թիմեր պայքարում են չեմպիոնության համար, բայց «Յուվենտուսը» Սկուդետոյի ֆավորիտն է։ Եվրոպական մրցաշարերում չխաղալը լրացուցիչ միավորներ է տալիս»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պիոլին։

«Միլանը» 6 տուրից հետո 15 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը։ «Յուվենտուսն» ունի 13 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը։

Հաջորդ տուրում «ռոսոներիները» կհյուրընկալվեն «Լացիոյին», իսկ «Յուվենտուսը» արտագնա խաղում կխաղա «Ատալանտայի» հետ։