«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսը ստիպված կլինի անորոշ ժամանակով դուրս մնալ խաղադաշտից՝ ապրիլին ստացած վնասվածքի կրկնության պատճառով, հայտնում է ակումբի կայքը։
Անցյալ տարվա գարնանը 25-ամյա արգենտինացու մոտ ախտորոշվել էր ոսկորի կոտրվածք։
Մարտինեսը անհարմարություն է զգացել սեպտեմբերի 3-ին «Արսենալի» դեմ խաղում։ Չնայած դրան, ֆուտբոլիստը կարողացել է անցկացնել հետևյալ «Բրայթոնի» և «Բավարիայի» դեմ հանդիպումները։