Նասեր Ալ-Խելաիֆի․ «Ռոբերտը ֆենոմենալ հարձակվող է»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին: Նախագահին խնդրել են նշել, թե արդյոք լեհը երբևէ մոտ է եղել ֆրանսիական ակումբ տեղափոխվելուն:

«Իմ քաղաքականությունն է չխոսել այն ֆուտբոլիստների մասին, ովքեր ՊՍԺ-ում չեն, և այն տրանսֆերների մասին, որոնք տեղի կունենան կամ պետք է տեղի ունենան: Բայց գաղտնիք չէ, որ Ռոբերտը ֆենոմենալ հարձակվող է։ Աշխարհի բոլոր ակումբները հետևում էին նրան և ինչ-որ փուլում մտածում էին նրա հետ պայմանագիր կնքելու մասին:

Ռոբերտն այսօր «Բարսելոնայում է», և ես դա հարգում եմ: Պետք է հպարտանալ նրանով։ Այդպիսի ռմբարկուները, ովքեր գոլեր խփում էին գրեթե յուրաքանչյուր խաղում, շատ չէին: Գոլի հեղինակ և հիանալի տղա: Մենք հանդիպեցինք, և ես կարող եմ միայն լավ բաներ ասել նրա մասին»,- նշել է Ալ-Խելաիֆին Meczyki.pl-ին տված հարցազրույցում:

Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում անցկացրած 8 խաղում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։