IDBank Պրեմիեր Լիգա. «Արարատ-Արմենիան» տնային խաղում հաղթեց «Արարատին» (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում «Արարատ-Արմենիան» արարատյան դերբիում հյուրընկալել էր «Արարատին»։

Վարդան Մինասյանի սաները խաղի գրեթե ամբողջ հատվածում ունեին թե՛ խաղային, թե՛ հաշվի առավելություն։ Նրանք կարողացան վստահ հաղթանակի հասնել «Արարատի» նկատմամբ։

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 22 միավորով 2-րդն է, իսկ «Արարատը», 11 վաստակած միավորով, 7-րդ տեղում է։

IDBank Պրեմիեր Լիգա.

«Արարատ-Արմենիա» – «Արարատ» 2:1 (1:0)

1:0 Մոահմեդ Յատտարա 25

2:0 Գբոմադու 81

2:1 Արմեն Նահապետյան 86

Ամբողջ հանդիպումը՝ ստորև