«Նիցցան» հայտարարություն է տարածել Ալեքսիս Բեկա-Բեկայի իրավիճակի վերաբերյալ

«Նիցցան» հայտարարություն է տարածել թիմի կիսապաշտպան Ալեքսիս Բեկա-Բեկայի հետ կապված արտակարգ իրավիճակի վերաբերյալ։ Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցներում լուրեր էին հայտնվել, որ ֆուտբոլիստի հետ ունեցած անախորժությունները պայմանավորված են նրանով, որ նա բաժանվել է ընկերուհուց։

«Ընկերուհու մասին պատմությունը կեղծ է, այն ոչ մի կապ չունի տեղի ունեցածի հետ:

Մենք այլևս չենք մեկնաբանի այս պատմությունը»,- Twitter-ում մեջբերել է Instant Foot-ը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ալեքսիս Բեկա-Բեկան Նիցցայի կամրջի եզրին կանգնելիս սպառնացել է ինքնասպան լինել։