IDBank Պրեմիեր Լիգա. «Փյունիկը» վստահ հաղթանակ տարավ «Ալաշկերտի» նկատմամբ (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի կենտրոնական խաղում Երևանի «Փյունիկը» մրցեց Երևանի «Ալաշկերտի» դեմ։

Եղիշե Մելիքյանի թիմը փայլուն ֆուտբոլ ցուցադրեց ու կարողացավ առավելության հասնել Վահե Գևորգյանի «Ալաշկերտի» նկատմամբ։

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ունենալով 26 միավոր։ «Ալաշկերտը» 19 միավորով 4-րդն է։

IDBank Պրեմիեր Լիգա.

«Փյունիկ» – «Ալաշկերտ» 3:1 (2:1)

0:1 Կարեն Նալբանդյան 12

1:1 Հովհաննես Հարությունյան (11 մետրանոց) 28

2:1 Վագներ Գոնսալվեշ 44

3:1 Արտակ Դաշյան 66

Ամբողջ հանդիպումը՝ ստորև