Իսպանացի փորձառու կիսապաշտպան Տիագո Ալկանտարան կարող է մնալ «Լիվերպուլում», այս մասին հայտնում են 90min լրագրողները։
Աղբյուրի տեղեկություններով՝ մերսիսայդյան թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հանդես է եկել 32-ամյա կիսապաշտպանին ակումբում պահելու օգտին։ Միաժամանակ ղեկավարությունը համաձայն չէ մարզչի հետ և ցանկանում է վաճառել Ալկանտարային։
Անգլիայի Պրեմիեր Լիգայի վերջին մրցաշրջանում Տիագոն մասնակցել է 18 հանդիպման, որոնցում երկու դեղին քարտ է ստացել։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։