Արթուր Ոսկանյանը «Նոայի» նոր մարզական տնօրենն է

Երևանի «Նոան» հայտարարել է նոր մարզական տնօրենի մասին։

Արթուր Ոսկանյանը նշանակվել է այս պաշտոնին՝ փոխարինելով Արթուր Սահակյանին։

«Արթուր Ոսկանյանը՝ «Նոայի» նոր մարզական տնօրեն

Սիրելի երկրպագուներ, մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նոա» ՖԱ-ի մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Արթուր Ոսկանյանը:

Մասնագետի վերջին աշխատավայրը եղել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիան, որտեղ պարոն Ոսկանյանը զբաղեցրել է կրկին մարզական տնօրենի պաշտոնը:

Բարի գալուստ և բեղմնավոր գործունեություն ենք մաղթում Արթուր Ոսկանյանին մեր ակումբում», – նշված է ակումբի հայտարարության մեջ։