«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Աշրաֆ Հակիմին գոհ է ակումբում տիրող իրավիճակից։
Խոսակցությունները 24-ամյա ֆուտբոլիստին կապում էին հնարավոր հեռանալու հետ, իսկ կողքի հավակնորդների թվում էր նաև Մադրիդի «Ռեալը»: Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, Հակիմին չի պատրաստվում հեռանալ Փարիզից և լիովին գոհ է ստեղծված իրավիճակից։
Աշրաֆ Հակիմիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։