Ջեյդոն Սանչոն կարող է վերադառնալ Գերմանիա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն, ով հեռացվել էր թիմից գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտի պատճառով, կարող է վերադառնալ Գերմանիայի առաջնություն, որտեղ նախկինում հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։ Բունդեսլիգայի չեմպիոնը ծրագրում է բանակցություններ սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։

Սանչոյի գործող պայմանագիրը մանկունիանցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։