Դուշան Վլահովիչը վերսկսել է մարզումները

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը վերսկսել է մարզումները ընդհանուր խմբի հետ։

Լրագրող Ջովանի Ալբանեզեի տեղեկություններով՝ Վլահովիչը արդեն սկսել է մարզումները Մասիմիլիանո Ալեգրիի թիմի հետ։ Նախկինում ֆուտբոլիստի մասնակցությունը Իտալիայի առաջնության «Ատալանտայի» հետ հանդիպմանը հարցականի տակ էր։

Հիշեցնենք, որ սերբ ֆուտբոլիստը մեջքի խնդիրների պատճառով բաց է թողել վերջին մարզումները։