Վիկտոր Օսիմհենը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի համար պայքարում տեղի ակումբները դեռ ետ են մնում Մադրիդի «Ռեալից» և Լոնդոնի «Չելսիից»։

Հիշեցնենք, որ Օսիմհենը վերջերս կոնֆլիկտ էր ունեցել «Նապոլիի» հետ։

Սոցցանցերից մեկում ակումբի էջում հայտնվել է ծաղրող տեսանյութ, որտեղ նիգերիացին վրիպում 11 մետրանոցից։ Սա վիրավորեց նրան, ով այժմ ցանկանում է հեռանալ թիմից։