«Ինտեր Մայամին» կարող է ընկերական հանդիպում անցկացնել «Ալ-Նասրի» հետ, հայտնում է Al-Bilad-ը։
Աղբյուրի համաձայն՝ միջազգային մարքեթինգային ընկերություն, որի անունը չի նշվում, ցանկանում է ընկերական հանդիպում անցկացնել այն ակումբների միջև, որոնցում խաղում են Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն։
Սպասվում է, որ խաղը կկայանա Չինաստանում։
Ռոնալդուն այս տարվա սկզբից հանդես է գալիս «Ալ-Նասրում»։ Սաուդյան ակումբի կազմում նա անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է 23 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Մեսսին, ով ամռանը տեղափոխվել է «Ինտեր Մայամի», թիմի կազմում անցկացրած 12 խաղում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։