«Արիսի» գլխավոր մարզիչ․ «Ես հավանում եմ Էդգար Սևիկյանի խաղն ու կուզեի նրան մեր թիմում տեսնել»

Կիպրական «Արիսի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Շպիլևսկին խոսել է «Պարի Նիժնի Նովգորոդի» հայ կիսապաշտպան Էդգար Սևիկյանի նկատմամբ ակումբի հետաքրքրության մասին։

«Մենք լսել ենք, որ ակումբը դեռ պատրաստ չէ վաճառել, և եթե պատրաստ լինի, դա կլինի մեծ գումարի համար: Մենք այդքան գումար չունենք առայժմ: Ինձ շատ է հետաքրքրում նա, և ես հավանեցի նրան, երբ շփվեցի։ Մենք խոսե՞լ ենք նրա հետ։ Այո, մենք խոսել ենք։

Էդգարը հետաքրքրվա՞ծ է Եվրոպայում և մասնավորապես Կիպրոսում խաղալով։ Եվրոպայում՝ այո: Բոլորը տեսնում են, թե ինչպես է մեզ մոտ խաղում Սաշա Կոկորինը, ով «Ֆիորենտինայում» շանս չստացավ։ Սևիկյանը դա տեսավ ու զգաց, որ իր հետ էլ կարող է նման բան լինել։ Այնպես որ, կտեսնենք»,- Շպիլևսկու խոսքը մեջբերում է RB Sport-ը։