Տիգրան Բարսեղյանը կրկնապատկում է «Սլովանի» առավելությունը «Ժիլինայի» դեմ խաղում

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Սլովակիայի առաջնության ութերորդ տուրում՝ «Ժիլինայի» դեմ խաղում։

«Սլովանը» սեփական հարկի տակ ընդունել է «Ժիլինային» ու այս պահին 2։0 հաշվով հաղթում է։ Հանդիպման 42-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո աչքի է ընկել Դավիդ Ստրելեցը, իսկ արդեն 47-րդ րոպեին հենց Տիգրան Բարսեղյանն է գոլի հեղինակ դարձել՝ կրկնապատկելով թիմի առավելությունը։

Այս գոլը Բարսեղյանի չորրորդ գոլն էր Սլովակիայի ընթացիկ առաջնությունում։