PREMIER LEAGUE. «Նյուքասլը» արտագնա խաղում 8 անպատասխան գնդակ ուղարկեց «Շեֆիլդի» դարպասը (VIDEO)

Անգլիական Պրեմիեր Լիգայի վեցերորդ տուրում «Նյուքասլը» «Բրեմոլ Լեյն» մարզադաշտում հյուրնըկալվել էր «Շեֆիլդ Յունայթեդին»։

Էդդի Ռոուի սաները փայլուն ֆուտբոլ ցուցադրեցին։ Նրանք կարողացան 8 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։

Այս հաղթանակից հետո «Նյուքասլը»,  վաստակած 9 միավորով, բարձրացավ 8-րդ հորիզոնական, իսկ «Շեֆիլդը» մնում է վերջին հորիզոնականում՝ ընդամենը 1 միավորով։

Պրեմիեր Լիգա․

«Շեֆիլդ» – «Նյուքասլ» 0։8 (0։3)

0։1 Շոն Լոնգսթաֆ 21

0։2 Դեն Բյուրն 31

0։3 Սվեն Բոտման 35

0։4 Կալում Ուիլսոն 56

0։5 Էնթոնի Գորդոն 61

0։6 Միգել Ալմիրոն 68

0։7 Բրունո Գիմարայեշ 73

0։8 Ալեքսանդր Իսակ 87

Հանդիպման տեսությունը՝ ստորև։