Մասիմիլիանո Ալեգրի. «Ես շատ գոհ եմ նրա առաջընթացից»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գնահատել է եզրային պաշտպան Տիմոթի Վեայի առաջընթացը, ով թուրինյան թիմ է տեղափոխվել անցյալ ամառ ֆրանսիական «Լիլից»։

«Ես շատ գոհ եմ նրա առաջընթացից: Նա Իտալիա է ժամանել երեք ամիս առաջ և շարունակում է աճել։

Այս պահին նա հիանալի է, ով կարող է թիմն ուժեղացնել պահեստայինների նստարանին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ալեգրին։

Հիշեցնենք, որ Տիմոթին «Միլանի» նախկին հարձակվող Ջորջ Վեայի որդին է, ով ժամանակին արժանացել է «Ոսկե գնդակին»։ Նոր մրցաշրջանում Տիմոթին 4 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում։