«Չելսին» որոշում է կայացրել Միխայիլ Մուդրիկի վերաբերյալ

«Չելսին» տարեսկզբին «Շախտյորին» վճարեց 70 միլիոն եվրո վինգեր Միխայիլ Մուդրիկի համար։ Ընդ որում, գործարքում որպես բոնուսներ ներառվել է եւս 30 մլն եվրո, սակայն Լոնդոնում ուկրաինացին չարդարացրեց սպասելիքները։ Ակումբի կազմում անցկացրած 21 խաղում Մուդրիկը ոչ մի գոլ չի խփել՝ կատարելով ընդամենը երկու գոլային փոխանցում։

Ըստ Fichajes-ի՝ «Չելսին» պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մուդրիկին վարձավճարով բաց թողնել:

Նշենք, որ հեղինակավոր Transfermarkt պորտալը 22-ամյա Միխայիլ Մուդրիկին գնահատում է 50 մլն եվրո։