Արտուրո Վիդալ․ «Ես տեսել եմ Չեմպիոնների Լիգայի պատմության վատագույն խաղը»

Բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը կիսվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի` «Միլան» – «Նյուքասլ» հանդիպման մասին իր կարծիքով։

«Ես տեսել եմ Չեմպիոնների Լիգայի պատմության վատագույն խաղը։ Խենթություն է, թե ինչպես խաղացին «Միլանն» ու «Նյուքասլը» Չեմպիոնների Լիգայում։ «Միլանի» և «Նյուքասլի» այդ «հիմարներն» ինձ ցավ պատճառեցին: Նրանց բախտը բերել է, որ կարող են վազել, հակառակ դեպքում նրանք այստեղ չէին լինի:

Ես չեմ կարող հավատալ, որ «Նյուքասլը» չորրորդն է Պրեմիեր Լիգայում, բայց նրանք ոչինչ չեն կարողանում անել, դա ուղղակի զզվելի է: Նրանք պետք է չխնայեին իրենց կյանքը, եթե սա նրանց առաջին խաղն էր, որպեսզի ավելին ցույց տային: Նրանք ինձ այնքան զայրացրին»,- Վիդալի խոսքերն է մեջբերում Geordie Boot Toys-ը։