Դավիդ դե Խեան կարող է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ, այժմ ազատ գործակալ Դավիդ դե Խեան կարող է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան, հայտնում է The Guardian-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա Դե Խեան կարող է հեռանալ սպորտից, եթե մոտ ապագայում եվրոպական խոշոր ակումբի հիմնական դարպասապահ դառնալու առաջարկ չստանա։ Նախկինում իսպանացի դարպասապահը մերժել էր Սաուդյան Արաբիայի առաջարկները, քանի որ ցանկանում է մնալ Եվրոպայում։

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 58 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում էր այս տարվա հունիսի վերջին։ Կողմերը որոշել են չերկարաձգել պայմանագիրը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 13 միլիոն եվրո։Դե Խեան անգլիական ակումբում հանդես է գալիս 2011 թվականից։