Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը՝ հոկտեմբերի 7-ին

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը, Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի 2023թ. խաղարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը՝ 15:00-ին, Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում:

Միմյանց հետ ուժերը կչափեն Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» և Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից «Շիրակը»: