Ժորժինյո․ «Ես ինձ լավ եմ զգում և երջանիկ եմ «Արսենալում»»

«Արսենալի» եւ Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն խոսել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ հարաբերությունների մասին։

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Միկելի հետ։ Նա ինձ ոչինչ բացատրելու կարիք չունի։ Ինձ մնում է միայն հանգիստ մնալ, ամեն օր քրտնաջան աշխատել և ցույց տալ նրան, որ պատրաստ եմ խաղալ: Ինձ համար երբեք ճիշտ չի եղել մարզչի դուռը թակելը։

Ես միշտ խոսել եմ խաղադաշտում, և երկար խոսելը երբեք իմ ուժեղ կողմը չի եղել։ Ես ինձ լավ եմ զգում և երջանիկ եմ «Արսենալում», բայց ակնհայտ է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է խաղալ», – Ժորժինյոյի խոսքերն է մեջբերում The Sun-ը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 31-ամյա կիսապաշտպանը մասնակցել է անգլիական Պրեմիեր Լիգայի երեք հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։