Միկել Արտետա․ «Նա մեր ավագն է և ակումբում մեծ հարգանք վայելող մարդ»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Մարտին Էդեգորի հետ նոր պայմանագիր կնքելու մասին, որը նախատեսված մեջ է մինչև 2028 թվականը։

«Մարտինի նոր երկարաժամկետ պայմանագրի ստորագրումը լավ նորություն է: Նա մեր ավագն է և ակումբում մեծ հարգանք վայելող մարդ, ով հիանալի օրինակ է, ինչպես նաև պրոֆեսիոնալ, ով հասունություն և որակ է տալիս այն ​​ամենին, ինչ անում է:

Ինձ համար Մարտինի նման ֆուտբոլիստի և մարդու հետ աշխատելը ուրախություն է։ Հիանալի է, որ իր կարիերայի ընթացքում մի քանի ակումբ փոխելուց հետո նա հաստատվել է այստեղ և «Արսենալում» իրեն զգում է, ինչպես տանը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալ» ՖԱ-ի պաշտոնական կայքը: