Վիրջիլ վան Դեյկ. «Մենք ամեն ինչ կտանք Եվրոպա Լիգայում հաղթելու համար»

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է նախորդ մրցաշրջանում իր թիմի՝ Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու ձախողման մասին։

«Մինչև վերջին հանդիպումը մենք ցանկանում էինք մտնել Չեմպիոնների Լիգայի գոտի, բայց թիմն արժանի չէր դրան։

«Լիվերպուլը» խաղալու է միայն Եվրոպա Լիգայում։ Մենք ամեն ինչ կտանք այս մրցաշարում հաղթելու համար։ Մենք քրտնաջան աշխատելու ենք այս ուղղությամբ»,- հոլանդացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Յուրգեն Կլոպի թիմը Եվրոպայի Լիգայի խմբային փուլում կսկսի ավստրիական ԼԱՍԿ-ի հետ արտագնա խաղով։