«Չելսին» Ֆիկայո Տոմորիին հետ գնել չի կարողանա

«Չելսին» «Միլանից» Ֆիկայո Տոմորիին հետ գնելու տարբերակ չունի։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ այսօր 25-ամյա անգլիացին ամբողջությամբ կենտրոնացած է իտալական ակումբում հանդես գալու վրա։

Հիշեցնենք, որ Տոմորին «Միլան» է տեղափոխվել «Չելսիից» 2021 թվականի ամռանը 31,6 միլիոն եվրոյի դիմաց։ «Ռոսոներիների» կազմում պաշտպանը կարողացել է ընդհանուր առմամբ 111 հանդիպում անցկացնել, որոնցում խփել է 3 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը ներկայումս անգլիացուն գնահատում է 40 միլիոն եվրո: