Բրունո Ֆերնանդեշ. «Քչերն էին սպասում, որ մենք երեք գոլ կխփենք»

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը մեկնաբանել է իր թիմի պարտությունը «Բավարիայից» (3:4)։ Էրիկ տեն Հագի թիմն առաջին խաղակեսում երկու անպատասխան գնդակ բաց թողեց, սակայն ընդմիջումից հետո կարողացավ վերադարձնել ինտրիգը։

«Բավարիայի» կազմում Սանեն, Գնաբրին, Քեյնը և Տելը գոլեր խփեցին 28-րդ, 32-րդ, 53-րդ և 92-րդ րոպեներին, ինչին «կարմիր սատանաները» պատասխանեցին Հոյլունդի գոլով 49-րդ րոպեին և Կազեմիրոյի դուբլով, որը նա հեղինակեց 88-րդ և 95-րդ րոպեներին։

«Ակնհայտ է, որ դա բավարար չէր, Մենք խաղում էինք աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ՝ շատ տաղանդավոր ֆուտբոլիստներով: Կարծում եմ՝ քչերն էին սպասում, որ մենք երեք գոլ կխփենք «Բավարիայի» դեմ Մյունխենում»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում The United Stand-ը: