Ուրս Ֆիշեր. ««Ռեալն» արժանի էր այս հաղթանակին»

Բեռլինի «Ունիոնի» գլխավոր մարզիչ Ուրս Ֆիշերը խոսել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում Մադրիդի «Ռեալից» կրած պարտության մասին։ Հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ իսպանացիների։

«Մենք տխրում ենք այս արդյունքից, քանի որ հանդիպման ավարտին ընդամենը մեկ րոպե էր մնացել։ Ես հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով։

Երկրորդ խաղակեսում մենք ազատ շնչելու հնարավորություն չունեինք, մի քանի անգամ մեր բախտը բերեց։ Արդյունքում «Ռեալն» արժանի էր այս հաղթանակին»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ մադրիդյան գրանդը խաղավարտին ավելացված ժամանակում հաղթանակ տարավ կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի գոլի շնորհիվ։