Հայտնի է «Արսենալ» – ՊՍՎ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի անունը

«Արսենալ» – ՊՍՎ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը։

«Զինագործները» Չեմպիոնների Լիգան սկսեցին հոլանդական ՊՍՎ-ի նկատմամբ վստահ հաղթանակով (4:0): 24-ամյա նորվեգացին 70-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել։

Էդեգորը ՈՒԵՖԱ-ից ստացավ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ Լոնդոնցիների ավագը ոչ միայն մասնակցել է երկու գոլի, այլև ամենից հաճախ հարվածել է դարպասին (Գաբրիել Ժեզուսի հետ միասին՝ երեք անգամ), ինչպես նաև դարձել է թիմի առաջատարը հաջող դրիբլինգներով (երեք) և ճշգրիտ փոխանցումներով (64)։