Լերոյ Սանե. «Պետք է ավելի քիչ սխալներ թույլ տանք»

Մյունխենի «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման մասին։ Գերմանական թիմը հաղթեց 4։3 հաշվով։

«Ուրախ ենք, որ Չեմպիոնների Լիգայում մեկնարկեցինք հաղթանակով։ Խելահեղ հանդիպում էր: Պետք է մի քիչ ավելի քիչ սխալներ թույլ տանք և երկու գնդակի առավելություն ունենալով ավելի լավ խաղ ցուցադրենք:

Բայց երկրպագուները, հավանաբար, ուրախացել են այդքան մեծ քանակությամբ գոլերից»,- հաղորդում է «Bayern&Germany»-ի ֆուտբոլիստը:

Խմբային փուլի երկրորդ տուրում «Բավարիան» արտագնա կհանդիպի «Կոպենհագենի» հետ։